Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Լիստը Հյուգոյի պես հզոր երևույթ է, եթե ոչ ավելին»

«Լիստը Հյուգոյի պես հզոր երևույթ է, եթե ոչ ավելին»
25.04.2016 | 14:01

Ապրիլի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Ֆերենց Լիստի 205- ամյակին: «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համերգի ընթացքում Լիստի թողած հսկայական ժառանգությունից հայ հանրությանը անհայտ մի քանի էջեր կմատուցվեն. «Երգչախմբային գործեր են: Շատերը, Լիստ ասելով, նրա էտյուդներն ու ռապսոդիաներն են պատկերացնում: Մինչդեռ Լիստը Հյուգոյի պես հզոր երևույթ է, եթե ոչ ավելին: Տասնիններորդ դարի ռոմանտիզմի ամենախիզախ դեմքը: Մարդ, որ 12 տարի ղեկավարել է Վեյմարի թատրոնը`ճանապարհ բացելով նոր օպերաների, լիբրետոների համար: Մարդ, որ կարողացել է լռեցնել ցարին: Համերգի ժամանակ ցարը խոսել է, Լիստն ընդհատել է կատարումը: Հարցրել են` ինչո՞ւ չեք նվագում, ասել է` երբ ցարը խոսում է, պետք է լռել: Երկար կարելի է խոսել նրա մասին»:

Հավելենք, որ Ֆերենց Լիստին նվիրված համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ԼՂՀ պաշտպանության բանակին: Առաջիկայում «Տաղարանը» կանդրադառնա նաև Խաչատուր Ավետիսյանի հոբելյանին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Զրույցը Սեդրակ Երկանյանի հետ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ